Արտաքին 4 տարի առաջ - 22:14 09-02-2022

Զախարովան մեկնաբանել է Լուկաշենկոյի` ՀՀ-ի մասին հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտել է, որ Միութենական պետությունը բաց է բոլորի համար։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, խոսելով հետխորհրդային տարածքում ինքնիշխան պետությունների միավորման հեռանկարների մասին, ասել էր, որ Հայաստանը «գնալու տեղ չունի»։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն հայտարարել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները կառուցված են հարուստ իրավական հիմքի և ժողովուրդների ավանդական բարեկամության վրա, և «լավ կլիներ, որ ամենաբարձր մակարդակով հայտարարությունները համապատասխանեին բարեկամության մթնոլորտին»։

«Նա (Լուկաշենկոն- Oragir.news) չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և ասոցիացիաների մասին անվտանգության, տնտեսության և այլնի ոլորտում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ Ըստ նրա՝ սա անձամբ Լուկաշենկայի տեսլականն է։

Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, Զախարովայի խոսքով, «այն փակ կազմավորում չէ, այն նախատեսում է դրան միանալու այլ մասնակից պետությունների հնարավորություն, այդ տեղեկությունը վաղուց հայտնի է, գաղտնիքներ չկան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով