Ներքին 4 տարի առաջ - 21:47 09-02-2022

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է հյուրերին, հաջողություններ է մաղթել տիկին Վայգանդին հայաստանյան առաքելության ընթացքում։

Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ առկա համագործակցությունը, Հայաստանում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ծրագրերը և ընդգծել, որ առկա են բոլոր նախադրյալները լավ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու համար։

Քրիստինե Վայգանդին իր հերթին հույս է հայտնել, որ նախարարության հետ երկարամյա համագործակցությունը շարունակական կլինի և իրենք պատրաստակամ են ընդլայնել համագործակցության ուղղությունները։
Զրուցակիցը կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը գյուղական վայրերում նախադպրոցական կրթական համակարգ ներդնելու ուղղությամբ։

Տիկին Վայգանդին ընդգծել է, որ ցանկություն կա վեր հանել 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների, այնտեղ ապրող երեխաների կարիքները և անհրաժեշտ աջակցություն տրամադրել։

Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան