Արտաքին 4 տարի առաջ - 09:22 09-02-2022

ԵՄ-ն չի հավատում, որ ՌԴ-ն կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումները. Բորել

ԵՄ արտաքին գործերի գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը չի ​​հավատում, որ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումները եվրոպացի գնորդներին։ Դիվանագետի խոսքով, եթե Եվրոպան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ, ապա հնարավոր է միայն մատակարարումների ծավալի կրճատում։

«Մենք բանակցություններ ենք վարում գործընկերների հետ, որոնք կարող են լրացուցիչ մատակարարումներ ապահովել»,- հավելել է Բորելը։

Նա խոստովանել է, որ եվրոպական երկրները կախված են ռուսական գազից, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունն «ավելին է արել սահմանափակումների դեպքում իր կայունությունն ապահովելու համար, քան ԵՄ-ն՝ «գազի ռազմավարական պաշարներ ստեղծելու առումով»: Ինչ վերաբերում է գործընկերներին, որոնք կարող են ծածկել գազի ծավալների պակասը, ապա, ըստ Բորելի, դրանք ԱՄՆ-ն են, Քաթարն ու Նորվեգիան, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»