Ներքին 4 տարի առաջ - 14:38 08-02-2022

Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ մենք աշխատանքի ժամին սթորի անենք, իմ կողմից դա չի հանդուրժվելու․ Հրաչյա Սարգսյան

Այսօր Երևանի ավագանու նիստին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ վարչությունների, բաժինների, տարբեր փակ բաժնետիրական ընկերությունների և այլնի վերաբերյալ պետք է գործառութային վերլուծություններ անեն:

«Պետք է գործառույթային վերլուծություն անցկացնենք, թե վարչության աշխատողը ժամը 9-ին գալիս է, ժամը 6-ին գնում, ի՞նչ է անում։ Նստում է համակարգչի դիմաց, ի՞նչ գործ է անում: Կոֆե են խմում, բամբասում, այս սենյակից այն սենյակ գնում, գնում, ասում է՝ սա այն ասաց, նա այն ասաց։ Սենց բաներ է կատարվում քաղաքապետարանում։ Այսինքն՝ մարդիկ, որ ժամանակ ունեն բամբասելու, աշխատում են քաղաքապետարանում, դա նորմալ չէ։ Իմ կողմից դա չի հանդուրժվելու։ Ասենք՝ երեկ գործակարգավարական ենք անու, աշխատակիցն աշխատանքի ժամին սթորի ա քցում։ Էտ նորմալ չի։ Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ մենք սթորի անենք»,-ասաց քաղաքապետը։

Նա ասաց, որ սթորի պետք է գցել ժամը 6-ից հետո կամ ընդմիջման ժամին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան