Արտաքին 4 տարի առաջ - 12:45 08-02-2022

Ռուսաստանն ու Ֆրանսիան համատեղ կաշխատեն անվտանգության երաշխիքների շուրջ

Մոսկվայում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի ավելի քան հինգ ժամ տևած բանակցությունները։ Դրանք հիմնականում նվիրված էին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին և անվտանգության երաշխիքներին, որոնք Մոսկվան պահանջում է ՆԱՏՕ-ից։

Վլադիմիր Պուտինը հանդիպումն անվանել է օգտակար և բովանդակալից՝ նշելով, որ Էմանուել Մակրոնի որոշ գաղափարներ կարող են հետագա համատեղ քայլերի հիմք հանդիսանալ երաշխիքների ապահովման ուղղությամբ, որոնք կձեռնարկվեն առաջիկա օրերին։ Առաջնորդները պայմանավորվել են հեռախոսով զրուցել Մակրոնի Կիև այցից հետո, ուղևորությունը նախատեսված է երեքշաբթի օրը։

Պուտինը մի քանի անգամ ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմի հեռանկար նշանակել։ ՌԴ նախագահի խոսքով, դաշինքը Ռուսաստանին համարում է հակառակորդ, իսկ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելը և Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու փորձերը եվրոպական երկրներին ավտոմատ կերպով կներքաշեն Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ, քանի որ նրանք ստիպված կլինեն աջակցել իրենց դաշնակցին։

Ֆրանսիայի նախագահն իր հերթին նշել է, որ Պուտինի տեսակետները որոշակի հարցերի շուրջ տարբերվում են ԵՄ երկրների դիրքորոշումից։ Մասնավորապես, Մակրոնը դաշինքի գոյության համար անհրաժեշտ է համարում ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը։ Բացի այդ, անվտանգության նոր երաշխիքների ստեղծումը չի կարող իրականացվել հին պայմանագրերի անտեսման պայմաններում, ասել է Մակրոնը։

Նրա խոսքով, Պուտինի հետ բանակցությունները որևէ հարցի շուրջ պատրաստի պայմանավորվածություններ չեն նշանակում, սակայն Ֆրանսիայի նախագահն ուրախ է, որ ամեն դեպքում երկխոսությունը սկսվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»