Ներքին 4 տարի առաջ - 11:51 08-02-2022

Այս հռչակագրով Թուրքիան առաջ է քաշում իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը․ Անդրանիկ Թևանյան

Այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և անդրադարձ կատարեց հայ-թուրքական հարաբերություններին․

«2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են, այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որը բովանդակությամբ հակահայկական բնույթ ունի։ Մասնավորապես՝ ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, և հարցը պետք է քննարկվի պատմաբանների տիրույթում։ Սա մեզ համար անընդունելի է։ Հայաստանի խորհրդարանը այս հարցին չի արձագանքել և սա տարօրինակ է այն առումով, որ ներկայումս որդեգրված քաղաքականությունը, որն է հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի վարքագծին։ Այս հռչակագրով Թուրքիան ոչ միայն նախապայմաններ է առաջ մղում, այլ այդ պայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարերից մեկը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան