Արտաքին 4 տարի առաջ - 11:07 08-02-2022

Պորոշենկոն հրաժարվել է Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելու Պուտինի առաջարկից

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, որի դեմ քրեական գործ է հարուցված իր հայրենիքում, մերժել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու առաջարկը, ինչի մասին հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։

«Խորհուրդ եմ տալիս Վլադիմիր Վլադիմիրովիչին գիտակցել, որ մենք Ուկրաինայում ինքներս մեր հարցերը կպարզաբանենք»,- գրել է նա։

Պորոշենկոն նաև հավելել է, որ Ուկրաինայի մասին «հոգ տանելու» ռուսական վաղեմի պրակտիկան դադարել է իր նախագահ ընտրվելու պահից։

Կրեմլում տեղի ունեցած ռուս-ֆրանսիական բարձր մակարդակի բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Պորոշենկոյին առաջարկել է հայրենիքում խնդիրներ ունենալու դեպքում քաղաքական ապաստան ստանալ ՌԴ-ում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում