Ավելին 4 տարի առաջ - 22:54 07-02-2022

Որո՞նք են չափից ավելի աղի սննդի երեք անդառնալի հետևանքները

Առանց աղի սննդակարգի օգտակարությունն ու «սպիտակ թույնը» աղի օգտագործման վտանգների մասին հնացած առասպելներ են: Սննդաբաններն ու բժիշկները գիտեն, որ նատրիումի քլորիդը անհրաժեշտ է մարդու օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Մեկ այլ բան է այն, որ օրգանիզմում աղի՝ չափից ավելի ընդունումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։

Աղը նպաստում է օրգանիզմից կալցիումի արտահոսքին, ուստի դրա չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել ատամների և հենաշարժական համակարգի հետ կապված խնդիրների, գրում է Harper's Bazaar-ը։ Աղի ավելցուկի այլ ախտանիշներից են մաշկի վիճակի վատթարացումը, իմունային համակարգի թուլացումը և անքնությունը: Դիետոլոգների կարծիքով՝ աղի ավելցուկից առաջացած կալցիումի պակասը կարող է նույնիսկ հիպերհոգնածության և նույնիսկ ընկճախտի պատճառ դառնալ։

Աղի ավելցուկը միզաքարային հիվանդությունների հիմնական գործոններից մեկն է: Բժիշկները նշում են, որ երիկամներում կալցիումի հետ միասին աղը պահպանվում է, իսկ հեղուկի անբավարար ընդունման դեպքում դա հանգեցնում է քարերի առաջացմանը։

Երրորդ տհաճ գործոնը, որին բախվում են աղի սիրահարները, այտուցն ու քաշի ավելացումն է: Աղը, բոլորը գիտեն, հեղուկը պահելու հատկություն ունի։ Օրգանիզմից արագ արտազատվելու փոխարեն հեղուկը լճանում է հյուսվածքներում և հանգեցնում այտուցների և քաշի ավելացման։ Աղը դանդաղեցնում է նաև արյան շրջանառությունը, խանգարում է ճարպային բջիջների քայքայմանը, այնպես որ աղի ավելցուկի համակարգային խնդրի դեպքում ավելանում է ճարպակալման վտանգը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան