Ավելին 4 տարի առաջ - 19:37 07-02-2022

Ջենիֆեր Լոպեսը հիշել է, թե ինչպես է երկրպագուհին 14 տարի սպասել իր համերգին

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը «Երեկոյան շոու Ջիմի Ֆելոնի հետ» հաղորդման ընթացքում կիսվել է երկրպագուհու պաստառի մասին իր հիշողություններով, որը նա պահել է իր համերգներից մեկի ժամանակ։

Ֆելոնի հետ զրույցի առիթ է հանդիսացել «Marry me» ֆիլմը. այստեղ Լոպեսը մարմնավորում է երգչուհու, որը համաձայնել է ամուսնանալ այն երկրպագուի հետ, որն այդ մասին ցուցանակով կխնդրի համերգի ժամանակ։ Երգչուհին նշել է, որ մի անգամ իր հետ նման դեպք պատահել է։

«Երկար տարիներ միայն երաժշտություն էի ձայնագրում, երբեք իրական համաշխարհային շրջագայություն չէի ունեցել: Եվ ահա հիշում եմ մի կնոջ, որի ձեռքին ցուցանակ էր․ «Ես սպասել եմ 14 տարի, որպեսզի ասեմ, որ դու ինձ օգնեցիր դառնալ այն կինը, որը ես այսօր եմ»: Դա այնքան հուզիչ էր։ Դու պարզապես աշխատում ու չես էլ հասկանում, թե որքան է երաժշտությունդ հուզում մարդկանց»,- հիշել է Լոպեսը:

Երգչուհին հավելել է, որ ավելի ուշ հանդիպել է նաև երկրպագուների հետ, որոնք իր դեմքը դաջել էին իրենց մեջքին։ Լոպեսն ընդգծել է, որ դրանից պարզապես ցնցվել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով