Արտաքին 4 տարի առաջ - 23:48 06-02-2022

ԵՄ-ն հայտարարել է գազի գնի տասնապատիկ բարձրացման մասին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր բլոգում հաղորդել է, որ ԵՄ-ում գազի գինը տարվա ընթացքում խիստ աճել է։

Նրա խոսքով, էներգակիրների ինքնարժեքն աճել է համաշխարհային մակարդակով առաջարկի և պահանջարկի հետ կապված խնդիրների պատճառով։

«ԵՄ-ում գազի գները 6-10 անգամ բարձր են, քան մեկ տարի առաջ, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է էլեկտրաէներգիայի գների վրա՝ կապված այն բանի հետ, թե ինչպես են որոշվում այդ գները էլեկտրաէներգիայի եվրոպական շուկայում»,- գրել է Բորելն իր բլոգում:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում խստորեն կատարել է գազի մատակարարման իր պայմանագրային պարտավորությունները։

«Վերջին շաբաթների ընթացքում, չնայած Ռուսաստանի կողմից իր պայմանագրային պարտավորությունների խստորեն կատարմանը, ռուսական ​​«Գազպրոմ» պետական ընկերությունը հրաժարվել է լրացուցիչ մատակարարումներ կատարել եվրոպական պահեստարանները համալրելու համար, որն ավելի է սրել շուկայում նյարդային իրավիճակը»,- ասել է Բորելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան