Արտաքին 4 տարի առաջ - 20:55 06-02-2022

Բակուրիանիում կանգ է առել զբոսաշրջիկներով ճոպանուղին. սկսվել է տարհանում

Բակուրիանի լեռնադահուկային հանգստավայրում արդեն մեկ ժամից ավելի է կանգ է առել ճոպանուղին։ Այնտեղ կարող է գտնվել մինչև 50 մարդ, հաղորդում է «Մտավարի» հեռուստաալիքը։

«Ոչ ոք չի ասում, թե ինչու է այն անջատվել և որքան ժամանակ է այդպես մնալու։ Հիմա -10 աստիճան է»,- լրագրողներին ասել է զբոսաշրջիկներից մեկը։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը կից «Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության» ներկայացուցիչը Samkhretis Karibche գործակալությանը տված մեկնաբանությունում ասել է, որ ճոպանուղու կանգառի պատճառը լարման անկումն է։ Նրա խոսքով, մարդկանց տարհանման համար փրկարարներ են ուղարկվել։ Հանրապետության լեռնադահուկային հանգստավայրերում գործող բոլոր ճոպանուղիները, գործող տեխնիկական արձանագրության համաձայն, ստուգվում են երկու տարին մեկ անգամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող