Սպորտ 4 տարի առաջ - 15:12 06-02-2022

Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը գրավել է 47-րդ տեղը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում երկրորդ մեդալային օրը մեկնարկի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը:

23-ամյա դահուկավազորդը մասնակցել է սկիաթլոն մրցաձեւի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճերում: 34 պետությունների 70 մասնակիցներից եզրագիծը կարողացել է հատել 49 դահուկավազորդ: 21 մասնակից չի հաղթահարել մրցատարածությունը: Միքայել Միքայելյանը եզրագիծը հատել է 47-րդը: Նրա արդյունքը 1:25:53.7 է:

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականից Ալեքսանդր Բոլշունովը 1:16:09,8 արդյունքով, արծաթե մեդալը նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դենիս Սպիցովը 1:17:20.8 արդյունքով, բրոնզե մեդալակիր դարձել է ֆին Իվո Նիսկանեն 1:18:10.0 արդյունքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»