Արտաքին 4 տարի առաջ - 10:19 06-02-2022

Մարոկկոյում հաջողվել է փրկել 32 մետրանոց ջրհորն ընկած երեխային, սակայն նա մահացել է

Մարոկկոյի հյուսիսում 5-ամյա տղան փետրվարի 1-ին ընկել էր 32 մետրանոց ջրհորը։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են 5 օր շարունակ։ Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 5-ին, գրում է Morocco World News-ը։

Չորս օր առաջ Ռայան անունով Իգրան գյուղի փոքրիկ բնակիչն ընկել է ջրհորը։ Գետնի տակ տեսախցիկ են իջեցրել, որը ցույց է տվել, որ երեխան ողջ է, բայց վիրավոր է։

Տղային դուրս բերելու համար փրկարարները որոշել են ամբողջ խորությամբ փորել ջրհորից մի փոքր հեռու, ապա ճեղքել պատը։ Աշխատանքներն իրականացվել են շուրջօրյա։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված են եղել տասնյակ մարդիկ, այդ թվում՝ հանքափրկարարներ, բժիշկներ, քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներ և շտապ օգնության աշխատակիցներ։

Ամբողջ աշխարհը հետեւում է տեղի ունեցածին, դեպքի վայրում ներկա են հարյուրավոր մարդիկ։ Նաև համացանցում հայտնվել է #SaveRayan հեշթեգը, որը դարձել է ամենահայտնիներից մեկը Twitter-ում:

Վերջին հրապարակման համաձայն՝ փրկարարները հասել են Ռայանին և ողջ-ողջ դուրս են հանել ջրհորից։ Նրան անմիջապես բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն տղան մահացել է՝ ընկնելիս գլխին հասցված լուրջ վնասվածքների պատճառով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան