Ավելին 4 տարի առաջ - 23:59 05-02-2022

Չպատվաստվածների մոտ COVID-19-ից մահանալու վտանգը 25 անգամ բարձր է. իտալացի գիտնականներ

Իտալիայի Առողջապահության բարձրագույն ինստիտուտը հրապարակել է զեկույց, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդկանց մահվան վտանգը 25 անգամ ավելի բարձր է, քան նրանց, ովքեր լիովին պատվաստված են և ստացել են պատվաստանյութի խթանող դոզան։ Այս մասին հայտնում է ADN Kronos-ը։

Զեկույցում նշվում է, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստվածները նույնպես հայտնվում են վերակենդանացման բաժանմունքներում 27 անգամ ավելի հաճախ, քան պատվաստվածները։

Անցյալ տարվա դեկտեմբերից Իտալիայում գրանցվել է COVID-19-ով հիվանդացության աճ։ Worldometers պորտալի տվյալներով՝ հիվանդացության վերջին աճը գրանցվել է հունվարի 18-ին, երբ օրական գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 228 հազար դեպք։

Հունվարին հայտնի է դարձել նաեւ, որ Իտալիայում հայտնաբերվել է «Օմիկրոնի» նոր շտամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան