Արտաքին 4 տարի առաջ - 22:59 05-02-2022

Ռոքֆելլերները վերադարձրել են «Գերնիկայի» գոբելենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Ռոքֆելլերների ընտանիքը վերականգնել է Պաբլո Պիկասոյի «Գերնիկան» պատկերող գոբելենը և այն վերադարձրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պալատի մուտքի պատին։ Արվեստի գործը պատկանում է միլիարդատերերին, սակայն փոխանցվել է կազմակերպությանը՝ ժամանակավոր օգտագործման համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակով շնորհակալություն է հայտնել Նելսոն Ռոքֆելլեր կրտսերին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

«Սա շատ լավ նորություն է ամբողջ աշխարհում մեկ տարվա դժվարություններից և վեճերից հետո: «Գերնիկան» հիշեցնում է ամբողջ աշխարհին միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման անհրաժեշտության մասին: Մենք պատիվ ունենք հանդես գալ որպես այս բացառիկ պատմական գործի հոգատար պահապաններ, և մենք ոգեշնչված ենք դրա բովանդակությամբ»,- գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Գերնիկան» 35 տարի զարդարել է կազմակերպության նիստերի սենյակը։ 2021 թվականի փետրվարին այն վերադարձվել է Ռոքֆելլերներին, սակայն չի նշվել, որ այն վերականգնման համար է։ Գուտերեշի գրասենյակն ասել է, որ իրենք փոխարինող են փնտրելու, բայց այդպես էլ չեն արել:

Գոբելենը ստեղծվել է բնօրինակ նկարից 1955 թվականին հենց Պիկասոյի ղեկավարությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի