Ավելին 4 տարի առաջ - 21:22 05-02-2022

ԱՄՆ-ում քահանան կազմակերպել է Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հրապարակային հրկիզում

ԱՄՆ-ի Թենեսի քաղաքում հովիվ Գրեգ Լոքը բեմադրել է Հարի Փոթերի մասին պատմող գրքերի և «Մթնշաղ» գրքի հատորների հրապարակային հրկիզում: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նեշվիլի արվարձանում անցկացվել է «պայքար դիվային ազդեցության դեմ» միջոցառումը, որը հավաքել է մեծ բազմություն։

Հրկիզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թենեսիի դպրոցի խորհուրդն արգելել է Հոլոքոստի «Maus» գրաֆիկական վեպը:

«Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ ենք անում: Դադարեք թույլ տալ, որ դիվային ազդեցությունը մտնի ձեր տուն», - ասել է հովիվ Լոքը:

Հրկիզումից առաջ հովիվը քարոզ է կարդացել և ասել, որ պայքարում է «կախարդության և մասոնների ազդեցության դեմ»։

Ականատեսները հայտնել են, որ կրակի մեջ նետվել են նաև Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» և Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանում՝ Գդանսկ քաղաքում, մի խումբ քահանաներ այրել են Հարի Փոթերի մասին հայտնի գեղարվեստական ​​գրքերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող