Ներքին 4 տարի առաջ - 23:31 04-02-2022

«Շուշիի հռչակագրով» ամրագրվել է ծավալապաշտական նկրտումներ ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի միությունը․ Դավիթ Բաբայան

«Շուշիի հռչակագիրը» ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական միաձուլում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները 2021 թվականնի հունիսի 15-ին Շուշիում ստորագրել են ռազմական համագործակցության հերթական համաձայնագիրը, որը կոչվում է«Շուշիի հռչակագիրը» Հռչակագրում տեղ են գտել երկկողմ ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության մասին կետեր: 2022 թվականի փետրվարի 4-ին հայտնի դարձավ, որ երկու երկրների խորհրդարաններն արդեն վավերացրել են այն:

Արցախի հանրապետության արտգործնախարարի գնահատմամբ՝ այդ երկու երկրները միշտ էլ դե ֆակտո միասնական են եղել ու գործել, իսկ այդ «հռչակագիրն» ընդամենն ամրագրել է այդ միությունը դե յուրե։ Ըստ նրա՝ հաջորդ քայլով Թուրքիան ու Ադրբեջանը կմիանան ու հանդես կգան որպես մեկ պետություն։ Նա նաև չբացառեց, որ երկու թշնամական պետությունների հետագա մերձեցումը դարձյալ Շուշիում կարող է լինել։

«Թե Թուրքիան, թե Ադրբեջանը ունեն ծավալապաշտական նկրտումներ և դա չեն էլ թաքցնում։ Մեր անելիքները մնում են անփոփոխ․ վարել ճիշտ աշխարհաքաղաքականություն և լինել միասնական։ Այս հարցում ցանկացած թերացում կարող է ճակատագրական լինել մեզ համար»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան