Արտաքին 4 տարի առաջ - 17:04 04-02-2022

Զելենսկին համաձայնել է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղորդել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Թուրքիայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է CNN TURK-ը։

Ինչ վերաբերում է Պուտինին, ապա, Էրդողանի խոսքով, Անկարան արդեն դրական արձագանք է ստացել Ռուսաստանի ղեկավարի հրավերին՝ Չինաստան նրա այցից հետո։ Այժմ որոշվում է ամսաթիվը: Նա նաև նշել է, որ մեծ նշանակություն է տալիս Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, ինչպես նաև Ուկրաինայի հարցով բանակցություններին, քանի որ ամբողջ աշխարհը հետաքրքրված է այդ թեմայով։

Բացի դրանից, թուրք առաջնորդը հաստատում է, որ հանրապետությունը պատրաստ է միջնորդություն ստանձնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հարաբերություններում, եթե Պուտինի այցից հետո նման անհրաժեշտություն առաջանա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»