Արտաքին 4 տարի առաջ - 15:48 04-02-2022

Ռուսաստանը ծրագրում է օգտագործել կեղծ տեսանյութ՝ Ուկրաինա ներխուժելու համար. NYT

Ռուսաստանը պատրաստվում է օգտագործել կեղծ տեսանյութ՝ Ուկրաինայի արևելքում ռուսալեզու քաղաքացիական անձանց զոհերով՝ որպես պատրվակ ներխուժելու համար։ Այս մասին հաղորդում են The New York Times-ը և The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը, որն իբր գաղտնազերծել է Մոսկվայի ծրագրերը։

Պարբերականների տեղեկատվությամբ՝ Ռուսաստանը պատրաստվում է բեմադրել և նկարահանել ուկրաինացի զինվորականների հարձակումը կա՛մ ռուսական տարածքի, կա՛մ Դոնբասի խաղաղ բնակչության վրա։ Կեղծ տեսանյութում, իբր, ծրագրվում է ցույց տալ ավերածություններ, զոհված մարդկանց, կեղծ ուկրաինական զինտեխնիկա և թուրքական անօդաչուներ, որոնք գտնվում են Ուկրաինայի սպառազինության մեջ:

The New York Times-ը գրում է, որ այս տեսանյութը նախատեսվում էր տարածել՝ ռուս հասարակության մեջ վրդովմունք առաջացնելու և Ուկրաինային ցեղասպանության մեջ մեղադրելու համար։ Դա կհանգեցնի նրան, որ Դոնբասում անջատողականների առաջնորդները Ռուսաստանին կոչ կանեն միջամտել: The Washington Post-ը հաղորդում է, որ ռուսական հատուկ ծառայությունների ծրագիրը վերջնական փուլում է, իսկ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը կարող են իրական լինել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ն իբր ծրագրում է տապալել Ռուսաստանի ծրագիրը՝ դրա առկայության մասին հրապարակայնորեն հայտարարելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի