Արտաքին 4 տարի առաջ - 14:25 04-02-2022

ԱՄՆ-ը և Սլովակիան ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր

ԱՄՆ-ը և Սլովակիան ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր: Վաշինգտոնում փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը և Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Իվան Կորչոկը։

Այս համաձայնագիրն ԱՄՆ-ին թույլ կտա ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սլովակիայում, մասնավորապես, Մալացկի-Կուհինյա և Սլիաչ ռազմական օդակայանները արդիականացնելու ճանապարհով։ Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար պահանջվում է, որ այն վավերացվի Սլովակիայի խորհրդարանի կողմից և հաստատվի երկրի նախագահի կողմից։

Ռազմական համաձայնագրի կնքումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Սլովակիայում, որտեղ բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Քննադատներն ասում են, որ դա կարող է հանգեցնել հանրապետության ինքնիշխանության կորստի և ԱՄՆ ուժերի կողմից Սլովակիայի օրենսդրության խախտման։

«Այս համաձայնագիրը հիմնված է համագործակցության և հարգանքի վրա,- հայտարարել է Բլինկենը ստորագրման արարողության ժամանակ՝ դատապարտելով գործարքի բովանդակության վերաբերյալ «ապատեղեկատվության» տարածումը։- Այն պատրաստել է Սլովակիան ԱՄՆ-ի հետ համատեղ՝ որպես լիիրավ և ինքնիշխան գործընկերներ, և երկու կառավարությունների շահերից ելնելով ներկայացնում է երկու երկրների ժողովուրդների շահերը»։

Պետդեպի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ը Սլովակիայում չի ստեղծի իր մշտական ​​ռազմակայանները կամ մշտական հիմունքներով երկրում տեղակայի ամերիկյան զորքեր։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ ԱՄՆ-ը կֆինանսավորի երկու ռազմական օդակայանների արդիականացումը, որոնք կմնան Սլովակիայի կառավարության սեփականությունը, որոնցից ԱՄՆ զինվորականները կկարողանան անվճար օգտվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»