Արտաքին 4 տարի առաջ - 13:47 04-02-2022

Քըլըչ-Ռուբինյան հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցող երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը տեղի կունենա ընթացիկ տարվա փետրվարի 24-ին, գրում է ermenihaber-ը։

Ըստ արտգործնախարարության հիշյալ հայտարարության՝ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Նշենք, որ հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին հայտնել էր նաև Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ Քըլըչ-Ռուբինյան առաջին հանդիպումը կայացել էր Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը Մոսկվայում հունվարի 14-ին, որից հետո ընթացքը գնահատել էին դրական և կառուցողական։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»