Ներքին 4 տարի առաջ - 23:25 03-02-2022

Ունենք բազմաթիվ լավ ուսուցիչներ, որ նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշիչի փորձարկման համար․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու օր է՝ Տավուշի մարզի դպրոցներում դիտարկում էինք չափորոշչի փորձարկման գործընթացը։ Եղանք փոքր ու մեծ, քաղաքային և գյուղական, հիմնական, միջնակարգ ու ավագ դպրոցներում։

Մի բան ակնհայտ է՝ ունենք բազմաթիվ լավ ուսուցիչներ, որ նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշիչի փորձարկման համար։ Ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք։

Այսօր դպրոցներից մեկում փորձարկվող դասարանում ֆիզիկայի դասին երեխաները երկու խմբի բաժանված՝ շփման ուժի դրական և բացասական կողմերն էին նկարագրում։ Նման դասից հետո շփման ուժը մոռանալը բարդ կլինի։

Միջնակարգ դպրոցներում առաջին անգամ տեսանք երեխաների, որ արդեն, ըստ մասնագիտական կողմնորոշման, խմբերի էին բաժանվել ու յուրաքանչյուրն իր նախընտրածն էր սովորում:

Խնդիրներն էլ ենք հավաքագրել և առաջիկայում դրանց ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է անենք։

Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և դպրոցներին կարևոր աշխատանքի համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան