Արտաքին 4 տարի առաջ - 17:44 03-02-2022

Պեկին այցի նախօրեին հրապարակվել է Պուտինի հոդվածը Չինաստանի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկին այցի նախօրեին հոդված է գրել «Ռուսաստան և Չինաստան. ռազմավարական գործընկերություն՝ կողմնորոշված դեպի ապագան»։ Այն հրապարակվել է Կրեմլի և չինական «Սինհուա» լրատվական գործակալության կայքերում, նշում է «Կոմերսանտ» պարբերականը։

Ռուսաստանի նախագահը խոսել է Պեկինի հետ համագործակցելու Մոսկվայի տրամադրվածության և Չինաստանի հետ գործարար կապերն ամրապնդելու մտադրության մասին։ Ռուսաստանի ռազմավարական խնդիրներից մեկը համարվել է Սիբիրի և Հեռավոր Արևելքի հարևան Չինաստանի հետ արագընթաց զարգացումը։ «Այս տարածքները Չինաստանի ամենամոտ հարևաններն են: Եվ մենք մտադիր ենք ակտիվորեն զարգացնել միջտարածաշրջանային կապերը: Ներգրավել չինական ներդրումներն ու տեխնոլոգիաները, ընդլայնել գլոբալ տրանսպորտային ու առևտրային երթուղիները»,- գրել է Պուտինը:

Նա նաև հիշատակել է երկու երկրների «մերձ և համընկնող» մոտեցումները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ խնդիրների լուծման հարցում։ «Մեր երկրները կարևոր կայունացնող դեր են խաղում ժամանակակից, ոչ պարզ, միջազգային իրադրության մեջ, նպաստում են միջպետական ​​հարաբերությունների համակարգի ժողովրդավարացման գործընթացներին՝ այդ համակարգին ավելի արդարացի և ներառական բնույթ տալու համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման մասին։ Այն կկայանա ուրբաթ օրը՝ փետրվարի 4-ին, Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության մեկնարկից առաջ։ Պուտինը մտադիր է մասնակցել այդ արարողությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան