Ներքին 4 տարի առաջ - 14:11 03-02-2022

Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին․ Արարատ Միրզոյան

Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին, տարբեր առաջարկներ են ներկայացվել, որոնց բացասական արձագանք է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Սա հետևողական գործընթաց է, և եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Հայաստանի համար։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացով»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նա նաև ասաց, որ ՀՀ-ն հավատարիմ է անվտանգության, կայունության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայտարություններին։

«Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության եւ կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Մենք հարյուր տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը եւ մեր ստանձնած պարտավորություններին: Այժմ մենք ադրբեջանական եւ ռուսական կողմերի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցառումները, որոնք, մեր կարծիքով, անվտանգության եւ կայունության մեխանիզմներ կստեղծեն սահմանային գոտում»,- շեշտեց արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով