Ներքին 4 տարի առաջ - 13:44 03-02-2022

Հայաստանում հեպատիտ C-ով վարակված բոլոր պացիենտներին անվճար դեղորայք են տրամադրելու

ՀՀ առողջապահության նախարարությունը, ազգային ծրագրով, անվճար դեղորայք է տրամադրում հեպատիտ C-ով վարավկաված պացիենտներին: Տեղեկությունը լրագրողների հետ հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի տեղակալ Նարինե Սարգսյանցը։ Նրա խոսքով՝ աստիճանաբար ծրագրի շրջանակում բուժվողների թիվը պետք է ավելացնել:

«Ծրագիրը ենթադրում է դեղերի՝ ուղիղ ազդեցության հակավիրուսային պրեպարատների անվճար տրամադրում: Ներկայում անվճար տրամադրվում են այն պացիենտներին, որոնց առաջնահերթ է պետք բուժել, սակայն նախատեսում ենք ընդլայնել ու բուժել հեպատիտ C ունեցող բոլոր պացիենտներին: Պարզապես մենք պետք է ունենանք հստակ ախտորոշում»,-ասաց Նարինե Սարգսյանցը:

Բուժումը տևում է 12-24 շաբաթ՝ կախված հիվանդության բարդացումից։

Մինչ այս գործընթացն ազգային ծրագրում ընդգրկելը Հայաստանում այդ ուղղությամբ փորձնական ծրագիր է իրականացվել: Վրաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանին տրամադրվել է համապատասխան դեղորայք:

Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հեպատոլոգիական կլինիկայի ղեկավար Հասմիկ Ղազինյանը նշեց, որ այդ ծրագրի արդյունքները բավական դրական են եղել, գրանցվել է հեպատիտ C-ից առողջացում բուժվածների 97 տոկոսի մոտ:

«Վիրուսային հեպատիտիներն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ խնդիրներից է, այն լուրջ մարտահրավեր է, հատկապես պանդեմիայի ժամանակահատվածում: Ցավոք, վիրուսային հեպատիտներով ինֆեկցվածների միայն 10 տոկոսն է իրազեկված»,-ասաց Հասմիկ Ղազինյանը:

Ենթադրվում է, որ Հայաստանում հեպատիտ C-ի տարածվածությունը կազմում է 4 տոկոս և այդ 4 տոկոսի 70 տոկոսն է, որ ունեն քրոնիկ վիրուս։ Ըստ Հայաստանի ռազմավարության ծրագրի` պետք է 2030 թվականին հասնել հիվանդությունների կտրուկ նվազեցման՝ էլիմինացիայի։

Նշենք, որ ողջ աշխարում ավելի քան 71 միլիոն մարդ ունի հեպատիտով քրոնիկ ինֆեկցիա, սակայն նրանցից միայն 20 տոկոսն է ախտորոշված։ Ենթադրվում է, որ Հայաստանում վարակվածների թիվը կազմում է 68000։

Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում են հեպտիտով վարակման ավելի քան 2 միլիոն նոր դեպք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ