Արտաքին 4 տարի առաջ - 13:09 03-02-2022

Ռուսաստանն ամերիկյան զորքերի տեղակայման հետ կապված անհանգստանալու պատճառներ ունի. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին ասել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի մտահոգվելու համար։

Նրա խոսքով, ԱՄՆ իշխանությունների զորքերը տեղափոխելու որոշումը լավագույն ապացույցն է, որ Ռուսաստանը մտահոգվելու օբյեկտիվ պատճառներ ունի։

Նախօրեին Պենտագոնը որոշել էր լրացուցիչ զինուժ ուղարկել Եվրոպա։ Այս որոշումն ընդունվել էր Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։

Նշվում էր, որ հազար ամերիկացի զինծառայող Գերմանիայից կտեղափոխվի Ռումինիա, ևս երկու հազար զինվոր՝ ԱՄՆ-ից Լեհաստան և Գերմանիա։

Ըստ The Wall Street Journal-ի, ամերիկյան զորքերը կտեղակայվեն մոտ ապագայում։ Ի թիվս այլ բաների, Պենտագոնը հայտարարել էր ևս մի քանի հազար զինվորականի բարձր մարտական պատրաստվածության վիճակի բերելու մասին՝ ի հավելումն ավելի վաղ հայտարարված 8.5 հազարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան