Մամուլ 4 տարի առաջ - 08:50 03-02-2022

Կառավարության հերթական անհասկանալի որոշումը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ շաբաթ տեղի ունեցած կառավարության նիստում հերթական անգամ չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարությունը կրճատեց զբաղվածության ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված գումարը՝ այն ուղղելով պահուստային ֆոնդ։ Հավելենք, որ խոսքը 124 մլն դրամի մասին է, ու տարօրինակն այն է, որ տվյալ գումարը ոչ թե հետ է ուղարկվում պետբյուջե, այլ ուղղվում է պահուստային ֆոնդ։ Նշենք նաև, որ նախնական տարբերակով տվյալ գումարը նախատեսված էր ուղղել գործազուրկների, աշխատանքից ազատվելու ռիսկ ունեցող անձանց աջակցելու գործընթացին, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ անձանց ՓՄՁ գործունեության աջակցության տրամադրման համար։ Ստացվում է՝ կառավարությունը հերթական անգամ առանց որևէ պարզաբանման, անհասկանալի ու խճճված որոշումն է կայացնում, որտեղ դարձյալ անհայտ է մնում հարյուրավոր միլիոն դրամների ճակատագիրը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ