Ավելին 4 տարի առաջ - 20:26 02-02-2022

Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ իր կինը 25 տարի միևնույն կերակուրն է ուտում

Անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը խոսել է իր կնոջ՝ երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի սննդակարգի մասին։ Շեֆ-խոհարար Ռութ Ռոջերսի հետ River Cafe Table 4 փոդքաստում նա խոստովանել է, որ իր կինը 25 տարի ուտում է միևնույն սնունդը։

Պարզվել է, որ Վիկտորյան պահպանում է իր կազմվածքը՝ ուտելով միայն շոգեխաշած բանջարեղեն և գրիլի վրա պատրաստված ցանկացած ձուկ։ Բեքհեմը նշել է, որ իր կյանքի ընկերը շատ բծախնդիր է սննդի ընտրության հարցում. ամենից հաճախ նրա ճաշատեսակները պատրաստվում են առանց սոուսների և առանց բուսայուղի կամ կարագի։

Մարզիկը նաև ասել է, որ երբեմն Վիկտորիան «բեռնաթափման օրեր» է կազմակերպում։ Այդ ժամանակ նա ուտում է միայն ամբողջահատիկ ցորորենի հաց՝ կարագով:

«Միայն մեկ անգամ է Վիկտորյան իմ ափսեից ուտելիք կերել,այն էլ՝ հղի ժամանակ: Զարմանալի պահ էր, քանի որ այդ ժամանակից ի վեր նման բան չի եղել»,- կիսվել է ֆուտբոլիստը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան