Արտաքին 4 տարի առաջ - 17:57 02-02-2022

Աֆղանստանում թալիբներն առաջին անգամ նշանակել են կին ղեկավարներ

«Թալիբան» շարժումը Աֆղանստանում իշխանության գալուց հետո առաջին անգամ անցած ամռանը երկու կնոջ նշանակել է Քաբուլում ղեկավար պաշտոններում: Նրանցից մեկը զբաղեցրել է մասնագիտացած ծննդատան տնօրենի պաշտոնը, մյուսը ղեկավարել է գինեկոլոգիական կլինիկան։

ԶԼՄ-ները գրում են, որ թալիբները համաձայնել են կանանց նշանակմանը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո, որոնց ժամանակ բարձրացվել է երկրի կյանքում կանանց մասնակցության հարցը։ Բացի դրանից, Աֆղանստանում դեռևս սուր է դրված ծննդաբերության ժամանակ մահացության խնդիրը՝ 2019 թվականին 100.000-ից 638 մահ։ Այս ցուցանիշն աշխարհում ամենաբարձրերից մեկն է։

Թալիբները իշխանության գալուց հետո խոստացել էին պահպանել կանանց իրավունքները, սակայն շուտով սկսեցին սահմանափակումներ մտցնել։ Իսլամիստները վերացրել են կանանց գործերով 20-ամյա նախարարության գոյությունը, սահմանափակել են աղջիկների մուտքը դպրոց, կանանց արգելել են զբաղվել սպորտով, իսկ հեռուստահաղորդավարներին ստիպել են կրել հիջաբ: Կառավարություն, հակառակ թալիբների խոստումների, ոչ մի կին չի մտել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան