Արտաքին 4 տարի առաջ - 16:20 02-02-2022

ԱՄՆ պետպարտքը առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը

Հունվարի տվյալներով՝ ԱՄՆ-ի ընդհանուր պետական ​​պարտքը կազմել է 30,01 տրիլիոն դոլար, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարության տվյալներին։

Նշվում է, որ ընդամենը երկու տարում ԱՄՆ-ի պետական ​​պարտքն աճել է 7 տրիլիոն դոլարով՝ ի հաշիվ կորոնավիրուսի ճգնաժամից հետո տնտեսության վերականգնմանը օգնելուն միտված տարբեր խթանիչ ծրագրերի համար ակտիվ փոխառությունների:

«Սա ապշեցուցիչ ցուցանիշ է, որն առաջացնում է անկեղծ անհանգստություն: Սա իսկապես կարևոր նպատակներով փոխառությունների արդյունք է, առաջին հերթին COVID-19 համավարակի հաղթահարման համար, ինչպես նաև բազմաթիվ տրիլիոն դոլարներ, որոնք պարտք են վերցվել միայն մեկ պատճառով՝ քաղաքական գործիչները չեն ցանկացել վճարել հաշվին»,- ասել է դաշնային բյուջեի հարցերով պատասխանատու կոմիտեի ղեկավար Մայա ՄակԳինեասը:

2021 թվականի սեպտեմբերին ավարտված ֆինանսական տարում ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է 2,8 տրիլիոն դոլար կամ ԱՄՆ ՀՆԱ-ի 12,4%-ը։ Մինչ համավարակը դեֆիցիտը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 4,7%-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան