Ներքին 4 տարի առաջ - 14:56 02-02-2022

ԵՊՀ-ն լեգիտիմացնում է Փաշինյանի դիպլոմ չունենալը

ԵՊՀ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տրամաբանական խաղերի միջոցով պարբերաբար մրցույթներ են հայտարարվում։

Ավանդույթ դարձած ուսանողական խաղը երբեմն լինում է նաև անհաջող։ Երեկ՝ ԵՊՀ-ի պաշտոնական կայքէջում մի հրապարակում էր դրվել, որտեղ ուսանողներին «Quiz» վերտառությամբ ներկայացրել էին չորս դեմքերի՝ Սթիվ Ջոբս, Շառլ Ազնավուր, Քըրք Քըրքորյան և Հրանտ Մաթևոսյան՝ նշելով, որ նրանք չունեն բարձրագույն կրթություն և հասել են հաջողությունների։

Համացանցի օգտատերերի շրջանում զայրույթ առաջացրած գրառումը ժամեր անց հանվել է պաշտոնական էջից, սակայն հետաքրքիրն այն է, որ Մայր բուհը, փաստորեն, սատարում է այն, որ առանց դիպլոմ ունենալու էլ մարդիկ կարող են հասնել հաջողությունների, և փաստորեն, 4 կամ 6 տարի սովորելը իզուր է։

Փաստորեն ԵՊՀ-ն ամեն կերպ փորձում է լեգիտիմացնել այն հանգամանքը, որ Փաշինյանը դուրս է մնացել Մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսից, չի ստացել դիպլոմ, և հավանաբար, դեռ չի ազատվել այդ բարդույթից։

Oragir.news-ը կապ հաստատեց ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ՝ հասկանալու, թե արդյոք ճի՞շտ է համարում Մայր բուհի կողմից նման հրապարակումներ անելը։ Ազնիվ Գրիգորյանը վրդովված ասաց, որ մեր ինֆորմացիան արդեն հին է, չխոսեց երևույթի մասին, որն արդեն եղել էր։

«Կայքում արդեն չկա դա, Ձեր ինֆորմացիան հին է»։ Իսկ այն հարցին, որ նորմա՞լ է համարում կայքում դիպլոմ չունենալով հաջողությունների հասնելը սատարելը՝ ասաց, որ ինքն այդ հարցին արդեն պատասխանել է։
















Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում