Արտաքին 4 տարի առաջ - 11:35 02-02-2022

Շոտլանդիայի վարչապետը կոչ է արել պայքարել Լոնդոնում ռուս օլիգարխների ազդեցության դեմ

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթյորջենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արել պայքարել Լոնդոնում ռուս օլիգարխների կոռուպցիոն ազդեցության դեմ։ Նրա հոդվածը հրապարակվել է բրիտանական The Guardian պարբերականում։

Քաղաքական գործչի նյութը վերնագրված է «Ռուսական կեղտոտ փողերը վերահսկողության տակ վերցնելու Մեծ Բրիտանիայի անկարողությունը նպաստեց Պուտինի հարձակմանը»։ Սթյորջենը գրում է, որ ռուսական էլիտաների կարողութունը գտնվում է արտերկրում, սակայն նրանց դեմ «թույլ ու անարդյունավետ» պատժամիջոցներ են նախապատրաստվում։

Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի և ռուսական հնարավոր հարձակման մասին՝ Սթյորջենը գրում է, որ չի կարելի անտեսել այն հանգամանքները, որոնք հանգեցրել են այս ճգնաժամին։ «Այդ թվում այն փաստը, որ կապիտալը, որն ուղղակիորեն կապված է Պուտինի ռեժիմի հետ, բարգավաճում է Մեծ Բրիտանիայում՝ հաճախ դրա ծագման կամ մեր հասարակության վրա ունեցած ազդեցության նկատմամբ նվազագույն ուշադրության պայմաններում»:

Սթյորջենը Ջոնսոնին հորդորում է «վերականգնլ իր կառավարության խաթարված հեղինակությունը»՝ միջոցներ ձեռնարկելով Պահպանողական կուսակցության ռուսական ֆինանսավորման և «Լոնդոնգրադի» (այսպես են անվանում ռուսական սփյուռքի հարուստ ներկայացուցիչներին Մեծ Բրիտանիայում) Մեծ Բրիտանիայում ունեցած ազդեցության դեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան