Ներքին 4 տարի առաջ - 19:19 01-02-2022

Ապօրինաբար ասֆալտապատված սիզամարգը բերվում է նախկին տեսքի. Երևանի քաղաքապետարան

Ս.թ. հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը, առանց համապատասխան թույլտվության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 108/10 հասցեում՝ փողոցին հարող շուրջ 200 մետր երկարությամբ տարածքում քանդվել են սիզամարգն ու եզրաքարերը: Դրան անմիջապես հաջորդել է տարածքի խճալցումն ու ասֆալտապատումը: Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:

Իրավապահ մարմինների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցության արդյունքում արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին, հայտնաբերվել է ապօրինի ասֆալտապատում իրականացրած քաղաքացին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում օրինախախտը պարտավորվել է ասֆալտապատված սիզամարգը սեփական միջոցներով բերել նախկին տեսքի և մասնագետների հետ խորհրդակցելով, դարձյալ սեփական միջոցների հաշվին, կարճ ժամկետում վերականգնել կանաչ գոտին: Բացի դրանից՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Այժմ արդեն ընթանում են սիզամարգից ասֆալտի և խճի հեռացման աշխատանքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող