Ներքին 4 տարի առաջ - 19:08 01-02-2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին քննարկում է տեղի ունեցել թռչնամսի շրջանառության ոլորտում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ։ Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներ, ՄՊՀ հասարակական խորհրդի անդամներ, այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես տեղեկացրին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ նախորդ տարի հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ թռչնամսի շրջանառության ոլորտում մրցակցային ընդհանուր իրավիճակի բացահայտմանն ուղղված համալիր ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

«Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ուսումնասիրությունը մասնավորապես ցույց է տվել, որ համաշխարհային շուկայում աճում են թռչնամսի արտադրության ծավալները, սակայն առավել առաջանցիկ տեմպերով աճում է սպառումը, և կա կանխավարկած, որ առաջիկա տարիներին այն շարունակվելու է, ինչը նախադրյալներ է ստեղծում տեղական արտադրության ընդլայնման համար: Հանդիպման նպատակն էր քննարկել այն առանցքային պատճառները, որոնք խոչընդոտում են հավի մսի տեղական արտադրության ծավալների ավելացմանը, քանի որ դրանք թեպետ ավելացել են, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ շուրջ 30 տոկոս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա տնտեսավարողներն ի պատասխան բարձրաձայնել են մի շարք հարցեր, մասնավորապես, հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման և այլ խնդիրների վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել և պատրաստակամություն հայտնել քննարկել բարձրացված խնդիրների լուծման ուղիները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»