Ներքին 4 տարի առաջ - 22:53 31-01-2022

Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ

Հայաստանում Covid-19-ի նոր՝ «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ, հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից:

«Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով.

չոր հազ և կոկորդի ցավ,

քթի փակվածություն կամ քթից արտադրություն,

թուլություն,

գլխացավեր,

մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր,

գոտկատեղի ցավեր:

«Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները,

իսկ առաջին ախտանշանների դեպքում դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:

Եվ իհարկե չենք մոռանում պատվաստվել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև «Օմիկրոն» շտամի դեպքում:

Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:

Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով