Արտաքին 4 տարի առաջ - 12:09 30-01-2022

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն թաքնվել է ցուցարարներից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա ընտանիքը լքել են Օտտավայում գտնվող իրենց տունը՝ տեղափոխվելով գաղտնի վայր՝ իրենց անվտանգության համար վախից ելնելով նոր սահմանափակող միջոցների դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին հայտնում է CBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Այս «գաղտնի վայրը» գտնվում է Կանադայի մայրաքաղաքում, որտեղ ցույց են անում հազարավոր բեռնատարներ և այլ ցուցարարներ, հայտնում են աղբյուրները։ Ցուցարարները կոչ են անում չեղարկել սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը։

Միևնույն ժամանակ, հունվարի 27-ին Կանադայի վարչապետն իր Twitter-ում գրել էր, որ կորոնավիրուսային վարակով վարակված անձի հետ շփվելուց հետո հինգ օրով անցել է ինքնամեկուսացման։ Նա հայտարարել է, որ աշխատելու է տնից։

Հունվարի 23-ին Բրյուսելում համաեվրոպական ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են Բելգիայի կառավարության հրաժարականը՝ իշխանություններին մեղադրելով երկրի սահմանադրությունն ու քաղաքացիների հիմնարար ազատությունները խախտելու մեջ։

Ավելի ուշ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է նրանց, ովքեր բողոքի ակցիայի ժամանակ սկսել են կոտրել ԱԳՆ-ի պատուհանները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան