Ներքին 4 տարի առաջ - 20:05 29-01-2022

Արցախի նախագահը մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին Ստեփանակերտում մասնակցել է «Ադամյան» սամբո ակումբի նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը ծանոթացել է մարզադահլիճի պայմաններին, մարզիչներից ու մարզիկներից հետաքրքրվել առկա խնդիրներով: Նախագահը բարձր է գնահատել սամբոյից արցախցի մարզիկների՝ Եվրոպայի և Աշխարհի մրցումներում ունեցած փայլուն ելույթները՝ նշելով, որ նոր մարզադահլիճի գործունեությունը միայն կխթանի մարզաձևի զարգացմանը: Արայիկ Հարությունյանը նշել է՝ քանի որ սամբոն օլիմպիական մարզաձև է, ուստի հավատացած է, որ հեռու չէ այն օրը, որ արցախցի մարզիկները կնվաճեն նաև օլիմպիական մեդալներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»