Ներքին 4 տարի առաջ - 16:02 29-01-2022

Արցախում էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա նոր մթերք է արտադրվում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին հունվարի 29-ին Արցախի գիտական կենտրոնում ներկա է գտնվել «Նարինե +» կաթնամթերքի արտադրամասի բացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախ Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:

Պետական նախարարը ծանոթացել է փոքրածավալ արտադրության կազմակերպմանը, որն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ: Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքն, արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա:

Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունն՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան