Արտաքին 4 տարի առաջ - 09:59 29-01-2022

Տաշքենդի կենդանաբանական այգում մայրը դստերը գցել է գորշ արջի վանդակը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հունվարի 28-ին, կենդանաբանական այգի այցելության ժամանակ, մայրն իր երեք տարեկան դստերը գցել է կովկասյան գորշ արջի վանդակը։ Այս մասին հաղորդել է այգու մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել ցերեկվա ժամը 12-ի սահմաններում, մյուս այցելուների աչքի առաջ։

«Կովկասյան գորշ արջ Զուզուն, իր վանդակի մեջ պառկած հետևել է կնոջ գործողություններին, որն աղջկան նետել է մետաղյա ցանկապատի վրայով։ Չնայած այցելուների և կենդանաբանական այգու աշխատակիցների փորձերին՝ կնոջը չի հաջողվել կանգնեցնել, նա, այնուամենայնիվ, երեխային գցել է գիշատչի վանդակը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կենդանին երեխային չի դիպել. մոտեցել է նրան, հոտոտել ու հեռացել։ Դրանից հետո Զուզուին գայթակղելով ներսի տարածք են տարել, իսկ աղջկան դուրս են բերել վանդակից և տարել կենդանաբանական այգու բուժկետ։

«Աղջիկը տուժել է միայն գրեթե 5 մետր բարձրությունից ընկնելուց, այլ ոչ թե գիշատիչի ատամներից։ Նախնական զննության ժամանակ, բացի կապտուկներից, տեսանելի լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել»,- նշել են կենդանաբանական այգուց։

Իրավապահները քրեական գործ են հարուցել, կնոջ շարժառիթներն անհայտ են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով