Արտաքին 4 տարի առաջ - 22:36 28-01-2022

Կիմ Չեն Ընը ճամփորդությունների ժամանակ իր հետ տանում է իր զուգարանը․ Mirror

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ճամփորդությունների ժամանակ իր հետ տանում է իր անձնական զուգարանը, քանի որ չի վստահում հասարակականներին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Բացի այդ, քաղաքական գործիչը հրահանգել է զուգարան տեղադրել նույնիսկ իր մեքենայի մեջ։

Աղբյուրների համաձայն՝ Կիմ Չեն Ընը մտավախություն ունի, որ բնական կղանքը վերլուծելով՝ թշնամու լրտեսները կարող են իմանալ իր առողջական վիճակի մասին։ Հաղորդվում է նաեւ, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի անձնական զուգարանները գտնվում են պաշտպանության տակ։ Յուրաքանչյուր ոք, որ կբռնվի դրանք օգտագործելու համար, կարող է դատապարտվել մահապատժի:

«Կան զուգարաններ ոչ միայն Կիմ Չեն Ընի անձնական գնացքում, այլ նաև վագոններում, որոնցով նա շրջում է երկրով մեկ, և նույնիսկ հատուկ մեքենաներում, որոնք նախատեսված են լեռնային տեղանքի կամ ձյան համար», - ասված է հայտարարության մեջ:

Ըստ լրատվամիջոցի՝ քաղաքական գործիչը հոգացել է իր առողջության մասին և այժմ հետևում է սննդակարգին՝ դիետա պահելով։ Ճիշտ է, նա չէր կարող հրաժարվել ալկոհոլից, շվեյցարական պանիրից ու օմարներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում