Ներքին 4 տարի առաջ - 15:17 28-01-2022

Ռուսաստանի դեսպանությունը խաղաղ երկինք է մաղթել Հայաստանի ռազմական ղեկավարությանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Հայոց բանակի օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետությանն ու բոլոր քաղաքացիներին:

«Անկախ Հայաստանի զինված ուժերն ու նրա զինծառայողները իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնց աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ։ Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի փառավոր զինվորական ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունն առանց չափազանցության երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։

Դեսպանությունը Հայաստանի զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ քաջառողջություն, բարօրություն և խաղաղ երկինք է մաղթել ռազմական ղեկավարությանը, Հայոց բանակի բոլոր զինծառայողներին և վետերաններին, ինչպես նաև նրանց ընտանիքներին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել