Մամուլ 4 տարի առաջ - 08:37 28-01-2022

ՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հասարակական կազմակերպություններին տրվող գումարը նվազեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ գործադրին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ կառավարության երեկվա՝ հունվարի 27-ի նիստի ժամանակ է հարցը քննարկվել, բայց այն եղել է չզեկուցվողների շարքում, ավելին՝ որոշման երկրորդ ու երրորդ կետերը «հույժ գաղտնի» են եղել։

Տեղեկացանք, որ կառավարությունը կրճատել է ոչ թե կուսակցություններին, հ/կ-ներին ու արհմիություններին, այլ միայն հ/կ-ներին տրամադրվող աջակցությունը ավելի քան 41 մլն դրամով։

Գործադիրը, սակայն, չի գաղտնազերծել, թե ինչին է ուղղվելու այդ գումարը։ Ենթադրել կարելի է, որ հ/կ-ներից վերցված գումարն օրվա իշխանությունը կարող է տրամադրել իր շահերն ու հեռահար տեսլականներն ամրապնդող որևէ կառույցի։ Այդպիսին կարող է լինել, օրինակ, սահմանադրական փոփոխությունների համար ձևավորված խորհուրդը կամ սիրելի հկ-ները»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ