Արտաքին 4 տարի առաջ - 23:50 27-01-2022

Եվրամիությունը հավանություն է տվել COVID-19-ից հաբերի օգտագործմանը

Եվրամիությունը հավանություն է տվել արտակարգ իրավիճակների դեպքում Paxlovid դեղամիջոցների օգտագործմանը՝ կորոնավիրուսային վարակի COVID-19-ի դեմ բարձր ռիսկային հիվանդների համար: Այս մասին հաղորդվում է եվրոպական բժշկական կարգավորիչի կայքում։ Դա հիվանդության դեմ Եվրոպայում հաստատված առաջին դեղամիջոցն է։

Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում արդեն հաստատվել է դեղամիջոցը: Ընկերության ուսումնասիրության համաձայն՝ այն 89 տոկոսով նվազեցնում է բարձր ռիսկային հիվանդների հոսպիտալացման և մահվան վտանգը:

Այնուամենայնիվ, հետազոտությունն անցկացվել է չպատվաստված հիվանդների վրա, և դրանից պարզ չէ, թե որքանով է արդյունավետ դեղամիջոցը պատվաստվածների դեպքում։ Եվրոպական կարգավորիչի հաղորդագրությունից հետևում է, որ Եվրոպայում փորձերը ցույց են տվել նմանատիպ արդյունավետություն։ Բայց չի նշվում՝ հիվանդները պատվաստվա՞ծ են եղել, թե՞ ոչ։

Մինչեւ տարեվերջ Pfizer-ը նախատեսում է արտադրել մինչեւ 50 մլն չափաբաժին Paxlovid: Կարգավորողի կողմից հաստատվելուց հետո ԵՄ երկրները պետք է սպասեն կարգավորող մարմնի կողմից օգտագործման առաջարկությանը, նախքան դեղահաբերը կարող են նշանակել իրենց բնակիչներին: Ենթադրվում է, որ դեղը կնշանակվի միայն ծանր կորոնավիրուսային վարակի վտանգի տակ գտնվող հիվանդներին։

ԵՄ-ն դիտարկում է մեկ այլ դեղարտադրողի՝ դեղագործական հսկա Merck & Co-ի հայտը։ Այնուամենայնիվ, նրանց դեղամիջոցի Molnupiravir-ի հաստատումը հետաձգվել է այն բանից հետո, երբ ընկերությունը վերանայել է դրա արդյունավետության վերաբերյալ տվյալները՝ կիսով չափ կրճատելով գնահատականը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով