Միտք 4 տարի առաջ - 22:04 27-01-2022

Փաշինյանը համաձա՞յն է Ալիևի պնդմանը, թե Երևանը ադրբեջանական քաղաք է

Հայաստանի վարչապետի հայտարարության համաձայն՝ եթե Ալիևն ասում է՝ Երևանը ադրբեջանական քաղաք է, հետևանք է այն բանի, որ 1994 թվականից հետո մենք ասում էինք, թե Բաքուն հայկական քաղաք է: Չի հակադարձում Բաքվի լկտիացած բռնապետի ցինիզմին ու անհեթեթությանը, որևէ հերքող, արժանապատվության նշույլ ցուցաբերող պատասխան չի տալիս: Փոխարենն արդարացնում է հաղթանակի պատրանքից իրեն կորցրած այդ խեղկատակին, որ ուղղակիորեն տիրանալու հավակնություններ ունի Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ: Բացառված չէ, որ մի օր էլ Երևանը հայտարարի Իրիվան ու ադրբեջանական քաղաք այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհը հայտարարեց Ադրբեջանի մաս և ճանապարհամերձ գյուղերը կոչեց թուրքական անուններով: Այս կարծիքն անհեթեթ համարողները, հավանաբար, մեկ օր առաջ անհեթեթ կհամարեին, որ ՀՀ վարչապետը պաշտոնապես կհայտարարի, թե Գորիս-Կապան ճանապարհը և հայկական բնակավայրերն ադրբեջանական են և պետք է վերադարձվեն:

Այս հայտարարությունների հեղինակը Հայաստանի ընտրված ղեկավարն է, որը 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած հնազանդորեն կատարում է Ադրբեջանի ղեկավարի գրեթե բոլոր առաջադրած պայմաններն ու պահանջները: Ալիևը պահանջեց, որ Հայաստանը չպետք է զինվոր ուղարկի Ղարաբաղ, չենք ուղարկում: Որ պետք է մոռանանք այդ տարածքի մասին, և մոռացել ենք, Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ չի այցելել Արցախ: Հայաստանի իշխանությունները կարմիր ժապավեն են կապել Արցախի վրա և չեն հիշում դրա գոյության մասին, մնում է փաստաթղթով վավերացնել, որ պաշտոնական Բաքվի առաջարկած խաղաղության պայմանագիրն է: Մենք նույնպես պնդում ենք, որ խաղաղության պայմանագիր պետք է կնքենք: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածքին, Ալիևն ասում է՝ էս սարն իմն է, մենք ասում ենք՝ քոնն է: Ասում է՝ էս լիճն իմն է, ասում ենք՝ քոնն է: Ասում է՝ էս ճանապարհն իմն է, ասում ենք՝ քոնն է:

Հիմա էլ Ալիևը հայտարարում է, թե Երևանից դրական ազդակներ են գալիս Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որ արդեն հայերն աշխատանքներն սկսում են իրենց տարածքում: Գուցե վաղն էլ հայտարարի, թե Երևանից դրական ազդակներ են գալիս, որ Իրիվան է և ադրբեջանական քաղաք. դե, յալա, գնում ենք մեր տուն:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով