Ավելին 4 տարի առաջ - 23:03 27-01-2022

Կատալոնիայում արդարացվել են «կախարդության» համար սպանված հարյուրավոր կանայք

Կատալոնիայի շրջանային խորհրդարանը պաշտոնապես ներում է շնորհել հարյուրավոր կանանց, որոնք մահապատժի են ենթարկվել 15-րդ և 18-րդ դարերում՝ «կախարդության» համար։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Նշվում է, որ պատգամավորները ճնշող մեծամասնությամբ բանաձեւ են ընդունել ավելի քան 700 կանանց հիշատակը վերականգնելու մասին, որոնք խոշտանգումների են ենթարկվել, իսկ հետո՝ մահապատժի ենթարկվել։

Իսպանացի պատմաբանները պարզել են, որ Կատալոնիան եղել է Եվրոպայի առաջին շրջաններից մեկը, որը կիրառել է «վհուկների որս»։

Բարսելոնայի համալսարանի ժամանակակից պատմության պրոֆեսոր Պաու Կաստելը նշել է, որ վհուկները հաճախ մեղադրվում էին երեխաների հանկարծակի մահվան և բերքի ձախողման մեջ:

Անկախության կողմնակիցները և ձախակողմյան քաղաքական խմբերը կարծում են, որ մահապատժի ենթարկվածները եղել են «հալածանքների զոհեր» և առաջարկել են փողոցներ անվանակոչել նրանց անունով։

Ենթադրվում է, որ Եվրոպայում տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում՝ կանայք, մահապատժի են դատապարտվել կախարդության համար:

Ավելի վաղ Բավարիայի Էյխշտատ քաղաքի եկեղեցին ներողություն է խնդրել 400 տարի առաջ «կախարդների» հալածանքների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»