Ներքին 4 տարի առաջ - 20:10 27-01-2022

Ես ոնց «ջոկում» եմ՝ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Ես ոնց «ջոկում» եմ՝ կապիտուլյանտ ռեժիմը մասնակցելու է Անթալիայի ֆորումին։

Խնդիրն ամենևին Թուրքիա գնալը չէ, խնդիրը՝ խոսքի բովանդակության մեջ է։

Ես էլ 2018-ին Թուրքիա մեկնել եմ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների աչքերի մեջ նայելով ասել եմ ՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանն էլ՝ համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։

Ավելին. արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի նախագահին՝ նշել եմ, որ խաղաղության հասնելու համար պետք է ճանաչել Արցախի անկախությունը։

Իսկ սրանք ի՞նչ են խոսելու…«խաղաղասիրություն», «ճանապարհների բացում», «ապաշրջափակում»։

Հ.Գ. Ո՞վ կասկածում է, տեսագրությունը կտեղադրեմ։

Բայց կապիտուլյանտների Անթալիայում ելույթ ունենալու օրը, որպեսզի «հպարտ» քաղաքացիները համեմատեն «նախկիններիս» և «կապիտուլյանտների» ելույթները տարբերությունը Թուրքիայում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան