Արտաքին 4 տարի առաջ - 19:02 27-01-2022

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն ընդունել է Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն ընդունել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա գալու հրավերը։ Նա նշել է, որ երկու ղեկավարների շփումների ընթացքում բազմիցս բարձրացվել է դեմ առ դեմ բանակցությունների թեման։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ միջկառավարական հանձնաժողովի և երկրների միջև երկկողմ հարաբերություններում դադար է եղել։ Էրդողանն առաջարկել է այդ միջոցառումներն անցկացնել Թուրքիայում։

«Նախագահ Պուտինը երախտագիտությամբ ընդունեց այս հրավերը»,- ասել է Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ՌԴ նախագահը կայցելի Թուրքիա, հենց որ համաճարակաբանական իրավիճակը և նախագահներ Պուտինի և Էրդողանի ժամանակացույցը թույլ տան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով