Արտաքին 4 տարի առաջ - 15:47 27-01-2022

Սանկտ Պետերբուրգում ստամոքսի ռենտգեն-հետազոտությունից հետո մահացել է 3 մարդ

Սանկտ Պետերբուրգում երեք մարդ է մահացել ախտորոշիչ կենտրոններից մեկում ստամոքսի հետազոտությունից հետո։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը։

Թերթի տեղեկություններով՝ ևս երեք պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի պատճառը կարող էր լինել պրոցեդուրաների ընթացքում արդյունաբերական արտադրության անորակ բարիումի օգտագործումը, կամ նյութը վատ էր նոսրացված։

Իրավապահներն այժմ փնտրում են այլ հնարավոր տուժածների, ովքեր հետազոտություն են անցել բժշկական կենտրոնում ու ընդունել են բարիում։ Նրանց թիվը կարող է հասնել տասի։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Անզգուշությամբ մահ պատճառելը» հոդվածով։ Քննիչները ստուգում են դեղորայքի մատակարարին, փաստաթղթերը, սարքերի հետ աշխատանքը և աշխատակիցներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով