Արտաքին 4 տարի առաջ - 14:39 27-01-2022

Ուհանի գիտնականները հաղորդել են նոր կորոնավիրուսի մասին

Չինաստանի գիտնականները հայտնել են, որ Աֆրիկայում հայտնաբերված NeoCoV կորոնավիրուսն ունի բջիջներ ներթափանցելու SARS-CoV-2-ի նման սկզբունքներ և կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել մարդկանց համար: Չինացի գիտնականների հոդվածի նախնական տպագրությունը տեղադրված է bioRxiv պորտալում: Նրանց մեծ մասն աշխատում է Ուհանի համալսարանում, այն քաղաքում, որտեղ 2019 թվականի վերջին հայտնաբերվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը։

NeoCoV-ը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում չղջիկների մոտ և դեռևս շրջանառվում է այս պոպուլյացիայի մեջ: Սակայն գիտնականները նշում են, որ այն մուտացիայի ենթարկվելու թաքնված պոտենցիալ ունի և արդյունքում ունակություն՝ ներթափանցելու ոչ միայն կենդանու, այլև մարդու բջիջներ։

NeoCoV-ը համարվում է MERS-CoV կորոնավիրուսի մերձավոր ազգականը՝ մերձավորարևելյան շնչառական համախտանիշի հարուցիչը, որի բռնկումը գրանցվել է 2010-ական թվականներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ