Միտք 4 տարի առաջ - 13:14 27-01-2022

Ի՞նչ տարբերություն Արմեն Սարգսյանի ՀՀ քաղաքացի չլինելու և Նիկոլ Փաշինյանի լինելու միջև

Մի քանի օր է՝ բուռն քննարկում են՝ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի՞ է, թե՞ օտարերկրյա քաղաքացի, կամ՝ երկուսը միասին՝ երկքաղաքացի՞: Ընդունենք, որ մի քանի օտար երկրների քաղաքացի է և ՀՀ քաղաքացիություն երբեք էլ չի ունեցել: Իսկ Նիկոլ Փաշինյանն ի ծնե ու ի բնե միմիայն Հայաստանի քաղաքացի է: Ի՞նչ տարբերություն, եթե հաշվի ենք առնում նրանց արարքները, որոնք մշտապես եղել են նույնաբովանդակ, համատեղ ու համասեռ: Մեկը մյուսին աջակից է եղել, իսկ երբևէ որևէ դատավոր, եթե մեղադրական ճառ կարդա, բնորոշելու է՝ հանցակից:

Վարչապետն ինչ փաստաթուղթ դրել է առջևը, ստորագրել է: Ինչ որոշում դեմ է տվել, վավերացրել է: Ում ասել է պաշտոնի նշանակիր, նշանակել է, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում: Ում ասել է աշխատանքից ազատիր, ազատել է: Նախագահը հլու-հնազանդ կատարել է վարչապետի ցանկությունները, անկախ այն հանգամանքից՝ օրինակա՞ն են, թե՞ կամայական, դրանք բխո՞ւմ եմ Սահմանադրության պահանջներից, թե՞ ոչ: Երբևէ չի ընդդիմացել, չի ընդվզել: Իրեն չդրսևորեց որպես երկրի բարձրագույն ինստիտուտը ներկայացնող մարմին, պետության գլուխ, որպեսզի ՀՀ քաղաքացին զգար, թե երկիրը տեր ունի, որն ունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել՝ պետությունն ու պետականությունը պաշտպանելով խոցելի մարտահրավերներից:

Հայաստանում կամ փաստեր են հրապարակվում, որ իշխանավորը օտարերկրյա քաղաքացի է, կամ զանազան փաստաթղթեր, թե որոշ գործիչներ օտարերկրյա գործակալներ են, կամ էլ նրանց կենսագրության այն մասը, որ ուսում են ստացել, նաև դասընթացների մասնկցել թշնամի երկրում՝ հստակ ուղղորդում հետապնդող:

Եվ այս աննորմալ պայմաններում, որ երկիրը խոր ճգնաժամի է հասել, քանդուքարափ ու ցաքուցրիվ եղել որպես պատմական տարածք, պետություն ու պետական միավոր, քննարկում են, թե ո՞վ կլինի հաջորդ նախագահը: Միևնունը չի՞, թե ով: Ով էլ լինի՝ դրանցից մեկն է լինելու: Մեկը, ով դառնալու է Նիկոլ Փաշինյանի կամակատարը, որի վրա և՛ ոտքերը կսրբի, և՛ ձեռքերը կմաքրի: Արմեն Սարգսյան 2: Հիմա ի՞նչ տարբերություն, այդ անձը կլինի ՀՀ քաղաքացի, թե՞ ոչ, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեպքում, Հայաստանի քաղաքացի՞ է, թե՞ ոչ:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի